Դելավեր նահանգում ապրիլի 24-ը հայտարարված է Հայոց ցեղասպանության Հիշատակի օր

PanARMENIAN.Net - Դելավեր նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է մի բանաձեւ, որով ապրիլի 24-ը հայտարարվում է Հայոց ցեղասպանության Հիշատակի օր: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), բանաձեւը ներկայացրել է նահանգի կոնգրեսական Ջոն Կովալկոն եւ չի հանդիպել առարկությունների ապրիլի 10-ին կայացած քվեարկության ժամանակ: Դելավեր նահանգը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, դարձավ ԱՄՆ 38-րդ նահանգը, որը ճանաչել է մարդկության դեմ այդ հանցագործությունը: Ապրիլի 24-ը հիշատակի օր հայտարարելու վերաբերյալ բանաձեւի պատճենն ուղարկվել է նահանգի կոնգրեսական Մայքլ Քասթլին, ինչպես նաեւ սենատորներ Ջո Բայդենին եւ Թոմաս Քարպերին:



«Ես չափազանց հպարտ եմ, որ ներկայացնում եմ այս բանաձեւը, որը պաշտոնական փաստաթուղթ է դառնում եւ ճանաչում է մարդկության պատմության այդ շրջանը, երբ մարդիկ անմարդկային են եղել միմյանց հանդեպ եւ անտեսել են բարոյականությունը: Այնպիսի մեծ քաղաքակրթության, ինչպիսին է հայ մշակույթը, բոլոր հետքերի սիստեմատիկ ոչնչացման փորձը համաշխարհային պատմության ամոթալի փաստ է»,-ընդգծել է Կովալկոն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---