Հարձակում Ճապոնիայում. Առնվազն 19 մարդ է սպանվել

Հարձակում Ճապոնիայում.  Առնվազն 19 մարդ է սպանվել

PanARMENIAN.Net - Ճապոնիայում առնվազն 19 մարդ է սպանվել, 45-ը վիրավորվել սահմանափակ կարողություններով մարդկանց համար նախատեսված հատուկ հաստատությունում տեղի ունեցած հարձակման հետևանքով:

Կանագավա պրեֆեկտուրայի Սագամիհարա քաղաքում 26-ամյա Սատոսի Ուեմացուն՝ նույն հաստատության նախկին աշխատակիցը, դանակով զինված հարձակում է իրականացրել, այնուհետ հանձնվել է իրավապահներին, BBC-ին հղումով հայտնում է Galatv.am-ը:

Հանցագործության դրդապատճառները դեռևս հայտնի չեն: Սա վերջին տարիներին Ճապոնիայում տեղի ունեցած ամենաարյունալի հարձակումն է:

2008թ.-ին Տոկիոյի բանուկ հատվածում դանակով զինված տղամարդը հարձակվել էր անցորդների վրա` սպանելով 7 և վիրավորել 10 մարդու:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---