Հարձակում եկեղեցու վրա Ֆրանսիայում. Հոգևորական է սպանվել26 հուլիսի 2016 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Ռուվրե քաղաքում դանակներով զինված երկու անձ հարձակվել են Սենթ-Էթյեն եկեղեցու այցելուների և սպասավորների վրա՝ պատանդ վերցնելով 5 մարդու: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հարձակման ընթացքում պատանդ են ընկել հոգևորականը, 2 միանձնուհի և եկեղեցու 2 այցելու: Օրինապահները կարողացել են չեզոքացնել հարձակվողներին. պատանդ ընկած հոգևորականը, սակայն, սպանվել է: Ֆրանսիայում արտակարգ իրավիճակի ռեժիմ է գործում: Այն հայտարարվել է հուլիսի 14-ին՝ Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ բեռնատարը՝ մխրճվելով ամբոխի մեջ, 84 մարդ էր սպանել: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ավելի ուշ ստանձնել էր «Իսլամական պետությունը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |