Սեֆիլյան. Բանակցությունների ուշացումն իրավիճակի լարման է հանգեցնում26 հուլիսի 2016 - 19:32 AMT PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը իր պաշտպան Արա Զաքարյանի միջոցով «Ազատություն» ռադիոկայանին հայտարարություն է փոխանցել: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավումից ի վեր նա պատրաստակամություն է հայտնել «բոլոր հնարավորությունները ներդնել հարցի հանգուցալուծումը անարյուն գտնելու համար»: «Մենք ունենք հստակ քաղաքական ծրագիր խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Հույս ունենալով, որ իշխանությունները օր առաջ կսթափվեն և կնստեն բանակցությունների, ներկայումս չեմ ցանկանում բանակցությունների մանրամասներին այժմ անդրադառնալ՝ այդ պրոցեսը որևէ կերպ չվտանգելու համար։ Ակնհայտ է, որ բանակցային պրոցեսի ուշացումը տանում է դեպի իրավիճակի լարման, որի պայմաններում կարող են նոր բախումներ, վիրավորներ և մարդկային կորուստներ լինել, ինչը անշուշտ, իշխանությունների մեղքն է լինելու», - ասվում է հայտարարությունում: Սեֆիլյանը ձերբակալվել էր հունիսի 20-ին՝ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու փորձ կազմակերպելու մեղադրանքով: Կարդացեք նաև. «Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանին և Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |