ՊՊԾ գնդում ևս 2 վիրավոր կա, Խորենացի փողոցը դատարկ է27 հուլիսի 2016 - 01:56 AMT PanARMENIAN.Net - ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը: Ըստ նրա, երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար: 03:17 Գնդի տարածքից բերման ենթարկվածների, վիրավորվելու պատճառով հանձնվածների և «Սասնա ծռերի» քանակի մասին տվյալները համադրելով կարելի է ենթադրել, որ գնդի տարածքում այժմ կա 24-25 մարդ, որոնցից 3-ը վիրավոր են: 03:00 Ոստիկանները պահանջել են լրագրողներից հեռանալ Խորենացի փողոցից: 02:50 Իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում, գրում է ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը: Իր խոսքերով, բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են: 02:49 Բերման է ենթարկվել նաև «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ու այլ քաղաքացիներ: 02:40 Պավել Մանուկյանն ու իր որդին վիրահատվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գրում է Aysor.am-ը` հղում անելով ոստիկանությանը: 02:21 Խորենացի փողոցից մի քանի քաղաքացու բերման ենթարկեցին: Տարածք է ժամանել ՀՀ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 02:13 Ոստիկանները գնդի տարածքից դուրս են բերել 4 զինյալ: Խմբի ևս 2 անդամ վիրավորվել էին հուլիսի լույս 26-ին: Ոստիկանության տվյալներով, հուլիսի 17-ին գնդի տարածք էր մտել 30 մարդ: 02:10 Ըստ «Սասնա ծռեր» խմբի հաղորդագրության, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները, խմբի ձևակերպմամբ, առևանգել են Պավելին,Արամին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի: Ավելի վաղ Ահարոնյանը հայտնել էր, որ ժամը 23:00-ի սահմաններում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը» կրակ են բացել և անկանոն կրակահերթեր արձակել տարբեր ուղղություններով՝ «վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը»: ՊՊԾ գունդը գրավածները կամ նրանց աջակիցներն ոստիկանության պաշտոնյայի խոսքերը որևէ կերպ չեն մեկնաբանել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |