Ադրբեջանի ռազմարդյունաբերական գործարանում պայթյունից 2 մարդ է զոհվել, վիրավորներ կան![]() 27 հուլիսի 2016 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական Շիրվան քաղաքում «Արազ» ռազմական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել: Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը, BBC-ի ռուսական ծառայությանը հղումով գրում է Tert.am-ը։ Գերատեսչության տեղեկություններով՝ դեպքի հետևանքով մահացել են գործարանի երկու աշխատակից՝ Ագամիր Մամեդովը և Իլհամա Նուրիևան: Վերջին տվյալներով՝ վիրավորվել է 24 մարդ: Ինչպես հայտնում է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը, քաղաքի հիվանդանոցում այժմ գտնվում է տասը մարդ, նրանցից երեքի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Զինամթերքի արտադրմամբ զբաղվող գործարանում հզոր պայթյունը տեղի է ունեցել հուլիսի 26-ին: Սկզբնական շրջանում զոհերի մասին չէին հայտնում: ![]() ![]() Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |