Ոստիկանությունը հրապարակել է «Սասնա ծռերից» մեկի հանձնվելու տեսագրությունը (վիդեո)

Ոստիկանությունը հրապարակել է «Սասնա ծռերից» մեկի հանձնվելու տեսագրությունը

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ հուլիսի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գրավված գնդի տարածքում տարածվող տեսագրությունից, որում երևում է, ինչպես է հանձնվում «Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանը:

Տեսանյութում չեն երևում հանձնվելուն նախորդող իրադարձությունները: «Սասնա ծռերի» պնդում են, որ Եղիազարյանն ու Հակոբյանը ձերբակալվել էին վիրավորների համար պատգարակներ տեղափոխելու պահին:

Հուլիսի 27-ի գիշերը ոստիկանությունը հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել էր իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---