Տեխնոլոգիական ճամբար Հանքավանում. Երեխանները ստեղծել և ծրագրավորել են ռոբոտների27 հուլիսի 2016 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է Հանքավանում անցկացվող ամառային տեխնոլոգիական ճամբարի 2-րդ հոսքը, որին մասնակցել են 9-13 տարեկան դպրոցականներ ՀՀ տարբեր մարզերի գյուղերից ու քաղաքներից: Այն իրականացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Ucom ընկերության և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ երկու հոսքով և ընդհանուր թվով՝ 600 դպրոցականի համար: Տեխնոլոգիական ճամբարին մասնակցել են մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներն ու Վորլդ Վիժն Հայաստանի շահառու համայնքների անապահով ընտանիքների երեխաները: Ամառային ճամբարի երկրորդ հոսքի 15 թիմերն ակտիվ հանգստի պայմաններում հասցրել են ռոբոտաշինության տարրական գիտելիքներ ձեռք բերել, ստեղծել ռոբոտներ, ծրագրավորել դրանք «Աղվես» համակարգչային ծրագրի օգնությամբ և ցուցադրել իրենց ստեղծած ռոբոտների՝ ուղիղ գծին հետևելու կարողությունը. Առաջադրանքն անթերի կատարել են Իջևանի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները: Երկրորդ հորիզոնականն են զբաղեցրել Տավուշի մարզի Կոթի և Բերքաբեր գյուղերի ինժեներական խմբակ-լաբորատորիաների սաները, ովքեր որպես պարգև ստացել են ռոբոշինության հավաքածու: Ամառային տեխնոլոգիական ճամբարի պատանիներն ստեղծել են նաև եռաչափ (3D) տպիչներ, որոնք ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակիցների անունից նվիրել են Շուշիի, Վանքի և Ճարտարի դպրոցներին: Տեխնոլոգիական ճամբարի պատանիները յուրացրել են նաև ողջ մնալու արվեստի հմտություններ (լեռնագնացություն, կրակային պատրաստություն, փակ տարածությունում կողմնորոշվելու հմտություններ և այլն), ակտիվորեն մասնակցել են հայրենաճանաչությանն ուղղված արշավների, ինտելեկտուալ բրեյն-ռինգ խաղի, լողի, ֆուտբոլի, վոլեյբոլի մրցումների: Խոսելով մասնակիցների տեխնոլոգիական կրթության մասին, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է. «20 տարի անց այս երեխաներն են ղեկավարելու այս երկիրը և առաջնորդելու են մեզ, մշակելով Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման նորագույն ուղղություններ։ Իսկ այսօր մենք հպարտորեն կանգնած ենք իրենց տեխնոլոգիական կրթության հիմքում»: «Շատ ուրախալի է գիտակցել, որ տարիներ անց Հայաստանում կլինեն տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ, որոնց համար այս ճամբարը ելակետային ու որոշիչ եղավ՝ հանդիսանալով ապագա մասնագիտության ընտրության հիմք։ Այն ոգևորությունն ու հետաքրքրությունը, որ նկատվում է մասնակիցների մոտ դրա ապացույցն են։ Ուստի կարող ենք փաստել, որ տեխնոլոգիական ճամբարն իր նպատակին հասել է», - նշել է Վորլդ Վիժն Հայաստանի Արագածոտնի մարզի ծրագրերի ղեկավար՝ Թամարա Բարբակաձեն։ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, դիմելով ճամբարականներին, նշել է, - «Շատ հպարտ եմ, որ կանգնած եմ Հայաստանի ապագա առաջնորդների առջև և համոզված եմ, որ տարիներ անց դուք եք կազմակերպելու հայրենաճանաչության, ռոբոտաշինության և այլ դասընթացներ ապաագա դպրոցականների համար: Հպարտ եմ նաև, որ մեր աշխատանքը շարունակական է լինելու: Դա նշանակում է, որ մեր երկիրը լինելու է հզոր, անպարտելի և օրինակելի»: «Արմաթ»՝ ապագայի ալգորիթմը» կարգախոսը կրող կրթական ծրագիրը հավակնում է դառնալ արդյունաբերության, մասնավորապես, ռազմարդյունաբերության վերածննդի հիմքը: Տարեցտարի հազարավոր դպրոցականների ինժեներական մտքի զարգացումը մոտ ապագայում իր հետ կբերի տեխնոլոգիական հզոր լուծումներ տեղական և միջազգային շուկայի համար: Կարդաեք նաև՝ Արցախում առաջին «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |