Ստամբուլի դատարանը մեղադրանքներ է ներկայացրել Հրանտ Դինքի սպանության գործով 11-րդ կասկածյալին

PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը մեղադրանքներ է ներկայացրել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 11-րդ կասկածյալին: Դատարանը Մուսթաֆա Օզթուրքին մեղադրել է սպանությանը մասնակցելու եւ քրեական խմբավորմանն աջակցելու մեջ: Օզթուրքը հարցաքննվել եւ ազատ է արձակվել, սակայն հետո դատախազն ստորագրել է նրան ձերբակալելու օրդերը:



Օզթուրքը Ստամբուլ է բերվել անցյալ ամիս Էրզրումից: 11 կասկածյալների թվում է նաեւ 17-ամյա Օգյուն Սամաստը, ով խոստովանել է սպանության կատարումը, հայտնում Անատոլիայի լրատվական գործակալությունը:



Հիշեցնենք, որ Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Յասին Հայալի գլխավորած ազգայնամոլական խմբավորման անդամ, Տրապիզոնի 17-ամյա բնակիչ Օգյուն Սամասթի կողմից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---