ՄԱԿ-ը ներողություն է խնդրել Ռուանդայից ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի հետաձգման համար

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը ներողություն է խնդրել Ռուանդայի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի հետաձգման համար: ՄԱԿ-ում Ռուանդայի մշտական ներկայացուցիչ Ջոզեֆ Նսենգիմանայի խոսքերով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հանրային տեղեկատվության հարցերով տեղակալ Կիյոտակա Ակասական ներողություն է խնդրել եւ հայտնել, որ ներկայումս վերանայվում է ցուցադրանքի տեքստը: ՄԱԿ-ի փոխխոսնակ Ֆարհան Հաքը հայտնել է, որ ՄԱԿ-ի պաշտոնյաների աշխատանքային խումբը կուսումնասիրի ցուցադրանքում ընդգրկված լուսանկարները եւ տեքստերը, ինչից հետո ցուցահանդեսը կբացվի: «Հուսով եմ, դա շատ շուտ կլինի», - ասել է նա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:



Հիշեցնենք, որ Ռուանդայի ցեղասպանության նվիրված ցուցահանդեսը` «Ռուանդայում քաղված դասեր» վերնագրով, պետք է բացվեր ՄԱԿ-ում բրիտնական ոչ կառավարական Aegis Trust կազմակերպության աջակցությամբ: Սակայն թուրքական կառավարության ճնշման արդյունքում բացումը հետաձգվեց այն պատճառով, որ ցուցադրության մեջ հիշատակում կար Հայոց ցեղասպանության մասին` որպես XX դարի առաջին ցեղասպանություն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---