6 ամսում 11 մլրդ դրամ ավել հարկեր է հավաքվել. ԵԱՏՄ-ից փոխանցվող մաքսատուրքը նվազել է27 հուլիսի 2016 - 17:50 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ հավաքված հարկային եկամուտները կազմել են ավելի քան 511.3 մլրդ դրամ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի 500.3 մլրդ դրամի համեմատ: Այդ մասին է հայտարարել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը: «Հարկային եկամուտների փաստացի աճը կազմել է ավելի քան 11 մլրդ դրամ կամ 2.2%»,- ասել է նա: Ըստ Ալավերդյանի, փաստացի հավաքվել է ՀՀ կառավարության կողմից սահմանված 519.7 մլրդ դրամի 98%-ը: Թերակատարումը կազմել է 8.4 մլրդ դրամ. «Այս ցուցանիշը 2015 թվականի նույն ցուցանիշի համեմատությամբ բարելավվել է, քանի որ 2015 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է 96 տոկոս կամ թերակատարումը կազմել է 23.3 մլրդ դրամ», - հայտնել է նա: 2016 թվականի առաջին կիսամյակի մուտքերի 76.8%-ը ապահովել են հարկային մարմինները, իսկ 23.2%-ը` մաքսային մարմինները: Մաքսայինի կողմից հավաքագրումները 22.3 մլրդ դրամով կամ 15.9%-ով, ինչը ներմուծումների կրճատմամբ, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ից ներմուծվող ավտոմեքենաները ԱԱՀ-ից ազատելու հանգամանքով: Երրորդ երկրներից ներմուծված ավտոմեքենաների քանակը նվազել է 3736 հատով, իսկ կատարված վճարումները` 4.5 մլրդ դրամով: Նախորդ տարվա համեմատությամբ 2016թ. հունվար-հունիս ամիսներին ԵԱՏՄ-ից փոխանցվել է 3.3 մլրդ դրամով պակաս մաքսատուրք: 2016 և 2015 թվականների առաջին կիսամյակների համեմատականը ցույց է տալիս, որ հարկային մարմինների կողմից ավել է ապահովվել 33.2 մլրդ դրամ, կամ աճը կազմել է 9.2%: 181 խոշոր տնտեսվարող սուբյեկտների կողմից տարվա առաջին կիսամյակում 10 մլն դրամ և ավելի չափով պակաս վճարումներ են կատարվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդհանուր նվազումը կազմել է 30 մլրդ դրամ, ինչն արձանագրվել է հանքարդյունաբերության, կապի, էներգետիկայի, բանկային ոլորտներում: «Ընդհանուր եկամուտների 54.7 տոկոսն ապահովվել է 517 խոշոր հարկատուների կողմից` նախորդ տարվա 53.7 տոկոսի դիմաց, աճը կազմել է 21.7 մլրդ դրամ», - ասել է Ալավերդյանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |