«Սասնա ծռերի» աջակիցների ցույցն Ազատության հրապարակում կանցկացվի

«Սասնա ծռերի» աջակիցների ցույցն Ազատության հրապարակում կանցկացվի

PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն է տարածել ի պաշտպանություն «Սասնա ծռերին» անցկացվող ցույցերը Խորենացի փողոցի փոխարեն Ազատության հրապարակում անցկացնելու վերաբերյալ:

«Ալեք Ենիգոմշյանը և Արմենակ Կյուրեղյանը հայտնում են, որ հավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում և կոչ են անում մեր հայրենակիցներին հավաքվել Ազատության հրապարակում այս պահից սկսյալ», - ասվում է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը հուլիսի 26-ին պահանջել էր դադարեցնել Խորենացի փողոցում ցույցերը, իսկ երեկոյան բերման ենթարկել բոլորին, ովքեր չէին հեռացել վայրից:

Հուլիսի 27-ին «Սասնա ծռերի» աջակիցները կրկին փորձեցին հավաքվել Խանջյան փողոցում, սակայն իրավապահները կասեցրեցին ցույցի փորձը՝ բերման ենթարկելով ժամանողներին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---