13 ապրիլի 2007 - 13:55 AMT
Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ երկրների ՌՕՈՒ եւ ՀՕՊ զորավարժություններին
2007 թվականի ապրիլի 19-ին ԱՊՀ երկրների հրետավորները, հրթիռաձիգերն ու օդաչուները զորավարժություններ կանցկացնեն: Վարժությունները կանցնեն ԱՊՀ ՀՕՊ Միավորված համակարգի համատեղ միջոցառումների ծրագրին համապատասխան` հաստատված ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի կողմից: Ինչպես հայտնել են ՌԴ ՌՕՈՒ մամլո ծառայությունում, զինավարժություններին մասնակցելու են ԱՊՀ 8 երկրների ՌՕՈՒ եւ ՀՕՊ` Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա:

Զորավարժությունների ընթացքում Սու-27, Սու-24 եւ ՄիԳ-31 ինքնաթիռների փոխադարձ մանյովրեր են իրականացնելու ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ: Բացի այդ, կօգտագործեն 70 այլ մեքենաներ: Դրանք են կործանիչներ ՄիԳ- 31, Սու- 27, ճակատային ռմբակոծիչներ Սու- 24, գրոհիչներ Սու- 25, ուղղաթիռներ Մի- 8, ռազմա-տեխնիկական ավիացիա, ռազմա-տեխնիկական ավիացիայի տեխնիկա, ինչպես նաեւ Ա-50 ինքնաթիռներ, հաղորդում է Նականունե.RU-ն: