13 ապրիլի 2007 - 15:36 AMT
Հայաստանի պաշտպանության նախարարի նշանակման մասին կհայտարարվի ապրիլի 24-ին
Հայաստանի պաշտպանության նախարարի նշանակման մասին կհայտարարվի ապրիլի 24-ին, եւ այդ ժամանակ լրագրողները կտեղեկանան` ով կլինի պաշտպանության նախարար: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնակատար Սերժ Սարգսյանը: Նա նաեւ հայտարարել է, որ ակտիվ մասնակցություն չի ցուցաբերի իր կուսակցության խորհրդարանական նախընտրական ագիտացիայում: Սերժ Սարգսյանը նշել է, որ այս ամսվա ընթացքում նա կշարունակի ակտիվորեն ծանոթանալ երկրի եւ բնակչության խնդիրներին, կայցելի հանրապետության մարզերն ու շրջանները: «Ինձ համար սա նոր իրադրություն է, եւ ես պետք է պաշտպանության նախարարի «ակնոցները» փոխարինեմ վարչապետի «ակնոցներով»: Ես բավական լավ եմ ծանոթ հանրապետության հետ, սակայն այլ տեսանկյունից»,- նշել է վարչապետը, հավելելով, որ ինքն իր նոր աշխատանքով կփորձի մասնակցել ՀՀԿ նախընտրական ագիտացիային: