23 28.07.16 - Բողոքի ցույց Ազատության հրապարակում` ի աջակցություն Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված զինյալների. Օր 12 «Սասնա ծռերի» աջակիցները Խորենացի չգնացին. Փակել էին Ֆրանսիայի հրապարակը 28 հուլիսի 2016 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում ցույց անող «Սասնա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 28-ի երեկոյան փոխել են երթերի մշտական երթուղին: Խորենացի փողոց՝ գրավված ՊՊԾ գնդի մոտ շարժվելու փոխարեն, նրանք շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` կանգ առնելով ու փակելով Ֆրանսիայի հրապարակը: 22:10 Ցուցարարները վերադարձել են Ազատության հրապարակ, որտեղ, եղանակային պայմանների պատառով, որոշվել է կասեցնել հանրահավաքը: Երևանի ավագանու «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հորդորել է գնալ տուն՝ չհիվանդանալու համար, ու կրկին հավաքվել Ազատության հրապարակում հուլիսի 29-ին՝ ժամը 19:00-19:30-ն ընկած հատվածում: 21:44 Տվյալ պահին ցուցարարները Մաշտոց - Սայաթ-Նովա խաչմերուկում են: Ֆրանսիայի հրապարակում երթևեկությունը կասեցված է: 21:30 «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը քաղաքացիներնկոչ արեց ինքնակազմակերպվել բոլորմարզերումև սկսել քաղաքացիական անհնազանդության քայլեր սկսել: «Կլինեն հավաքներ, մայրուղիների փակում, դա խաղաղ իրավունքով սահմանադրական մեր իրավունքն է»,- նշել է Մարտիրոսյանը, գրում է Tert.am-ը: 21:26 Երևանում հորդառատ անձրև է: Ցուցարարները վիճում են՝ արժե արդյոք շարժվել դեպի նախագահի նստավայր՝ Բաղրամյան 26, թե պետք է գնալ դեպի Խորենացի: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |