13 ապրիլի 2007 - 16:40 AMT
Վարդան Օսկանյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ապրիլի 18-ին Բելգրադում
Ադրբեջանի եւ Հայաստնի արտգործնախարարաներ Էլմար Մամեդյարովի ու Վարդան Օսկանյանի հերթական հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին Բելգրադում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նա նաեւ հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցելությունը տարածաշրջան, ենթադրաբար, կկայանա մինչ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը, երեւի թե, մայիսի վերջում կամ հուլիսի սկզբում: