Մոնթե Մելքոնյանի ընտանիքի կոչը նախագահին՝ ազատել Ենիգոմշյանին29 հուլիսի 2016 - 09:26 AMT PanARMENIAN.Net - Արցախի և Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ընտանիքը կոչ է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանին: «Հարգելի պարոն Սերժ Սարգսյան, Խորին մտահոգությամբ մենք տեղեկացանք, որ հուլիսի 27-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է մեծ հայրենասեր Արա Ալեք Ենիգոմշյանին։ Պարոն Ենիգոմշյանը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել Հայաստանում բարեգործական աշխատանքներում և արել է ամեն ինչ երկրի բարելավման համար, երկիր, որը նա սիրում է ամեն ինչից առավել։ Նա իր կյանքը նվիրել է Հայաստանի բարօրության համար և նա եղել է Ձեր նախկին զինակից ընկեր, Ազգային հերոս՝ Մոնթե Մելքոնյանի ամենամոտ և վստահելի ընկերներից մեկը։ Չնայած հայրենասիրական գործողությունների ժամանակ ֆիզիկապես տուժելուն՝ Ալեքը շարունակում է աշխատել Հայաստանը լավը դարձնելու համար։ Պարոն Եինգոմշյանը յուրահատուկ հայրենասեր մարդ է, բարեխիղճ է և ընդգրկված է երկրի բարելավման համար ուղղված քաղաքացիական բանավեճերում, օրինական, խաղաղ աշխատանքներում։ Մենք շատերի հետ միասին բարձրացնում ենք մեր ձայնը և խնդրում ենք, որ նա անմիջապես ազատ արձակվի ոստիկանական բանտարկությունից», - ասված է ընտանիքի հաղորդագրության մեջ։ Ստորագրել են՝ Մայլե Մելքոնյանը,Մարգար Մելքոնյանը,Մարսիա ՄԵլքոնյանը,Սեդա Գպրանյան-Մելքոնյանը,Սյուզի Մահսերեջյան-Մելքոնյանը: Հուլիսի 28-ին «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է: Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։ Փաստաբանն ասել է, որ նախաքննական մարմինը խախտումներ է թույլ տվել: Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ ինքը դիմել է Օմբուդսմենին և այժմ պատրաստվում է մարդու իրավունքների պաշտպանի հետ մտնել մեկուսարան՝ խախտումները վերացնելու համար։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |