«Հիմնադիր խորհրդարանի» ևս մեկ աջակից է բերման ենթարկվել. Ենիգոմշյանի տանը խուզարկություն է եղել29 հուլիսի 2016 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին Երևանի Հյուսիսային պողոտայի հարակից տարածքից բերման է ենթարկվել ՀԽ աջակից Վահրամ Պետրոսյանը, որն իր անձնական մեքենայով տեղափոխում էր Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ հավաքի տեխնիկան։ Այս մասին տեղեկացնում է«Հիմնադիր խորհրդարան»-ը (ՀԽ): «Ճանապարհային ոստիկանության ոստիկանները բերման են ենթարկել Վահրամ Պետրոսյանին տեխնիկայի հետ միասին։ Ոստիկաններից մեկը նստել է վերջինիս մեքենայի ղեկին և հեռացել՝ տանելով տեխնիկան»,- ասվում է հաղորդագրությունում: Նշվում է նաև, որ ՀԽ անդամ՝ հուլիսի 28-ին ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի բնակարանում խուզարկություն է իրականացվել։ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեղադրանքով, «Ազատության» տվյալներով, առնվազն 6 հոգի արդեն կալանավորված է, այդ թվում Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը, Խաչատուր Գիչյանը, Աշոտ Մուրադյանը, Տարոն Լոռյանը, Սերգեյ Հակոբյանը, Սամսոն Գաբրիելյանը։ Նրանցից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։ Կարդացեք նաև՝ Մոնթե Մելքոնյանի ընտանիքի կոչը նախագահին՝ ազատել Ենիգոմշյանին Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |