Փաստաբան. «Սասնա ծռեր» զինված խմբի ևս երկու անդամի մեղադրանք կառաջադրվի

Փաստաբան.  «Սասնա ծռեր» զինված խմբի ևս երկու անդամի մեղադրանք կառաջադրվի

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանին և Արամ Հակոբյանին հուլիսի 29-ին առաջադրվելու է մեղադրանք: Այս մասին տեղեկացրել է նրանց փաստաբան Լուսինե Հակոբյանը:

Նա նաև հայտնել է, որ Գագիկ Եղիազարյանը Արամ Հակոբյանը գտնվում են Ձերբակալվածների պահման վայրում, գրում է Panorama.am-ը:

Հուլիսի 27-ին ոստիկանությունը հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:

Խմբի 4 անդամի, որոնցից Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը և Արամ Մանուկյանը գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և Պավել Մանուկյանը, ով գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում, մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Համապատասխաաբար՝ նախատեսվում է՝ 6-12, 3-8 տարվա ազատազրկում։

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---