EAFJD-ն բողոքում է Ռուանդայի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի հետաձգման մասին ՄԱԿ-ի որոշման դեմ

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Դաշնությունը կոչ է անում ՄԱԿ-ին փոխել իր որոշումը Ռուանդայի ցեղասպանության 13-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը հետաձգելու մասին: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին EAFJD-ում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կիյոտակա Ակասակային հղված նամակում EAFJD-ն բողոք է հայտնել ՄԱԿ-ի տվյալ որոշման դեմ: Ռուանդայի ցեղասպանության մասին «Ռուանդայում քաղված դասեր» ցուցահանդեսը պետք է բացվեր ՄԱԿ-ում բրիտանական ոչ կառավարական Aegis Trust կազմակերպության աջակցությամբ: Սակայն Թուրքիայի ճնշման ներքո, ցուցահանդեսի բացումը հետաձգվեց այն բանի պատճառով, որ ցուցահանդեսում հիշատակվում էր Հայոց ցեղասպանության մասին` որպես XX-րդ դարի առաին ցեղասպանություն: Անկարային զայրացրել է այն նախադասությունը, որով բացվում էր ցուցահանդեսը. «Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որի ժամանակ Թուրքիայում սպանվել է մեկ միլիոն հայ, լեհ փաստաբան եւ իրավապաշտպան Ռաֆայել Լեմկինը կոչ է արել Ազգերի լիգային այդ բարբարոսական գործողությունը միջազգային հանցագործություն ճանաչել»: «Ձեր որոշումը կոպիտ շեղում է, որը կասկածի տակ է դնում Ձեր կազմակերպության հեղինակությունը: Անբարոյական եւ քաղաքականորեն վտանգավոր է արգելել մի ցուցահանդես, որի նպատակը ցեղասպանությունների կանխումն է, քանի որ ՄԱԿ-ը պետք է ցեղցասպանությունների դեմ հանդես գա: Մենք Կիյոտակա Ակասակային կոչ ենք անում փոխել որոշումը եւ անցակցնել ցուցահանդեսը առանց որեւէ ցենզուրայի` ՄԱԿ-ի սկզբունքներին համապատասխան»,- նամակում հայտարարել է EAFJD-ի նախագահ Հիլդա Չոբոյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---