Սահմանամերձ Ոսկեվանի դպրոց տանող ճանապարհին պաշտպանիչ հենապատ կկառուցվի29 հուլիսի 2016 - 14:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ 2016թ. պետբյուջեում կատարելով վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ՝ ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ՀՀ կառավարությունը 30 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզի Ադրբեջանի հետ սահմանամերձ Ոսկեվանի դպրոցին մոտեցող ճանապարհի 150 մետր երկարությամբ, 2.4 մետր բարձրությամբ պաշտպանիչ հենապատի կառուցման նպատակով: Մարզի համայնքների դպրոցների անվտանգությունն ապահովող հենապատերի շինարարությունը մեկնարկել է 2015-ին՝՝ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարությունների հիման վրա: Մեկ այլ որոշմամբ սահմանամերձ համայնքների կարևոր օբյեկտների պաշտպանությունն ապահովելու նպատակով գումար է հատկացվել հատուկ տեխնիկա ձեռք բերելու համար: Ձյունառատ ձմռան և դրան հետևած անձրևների հետևանքով երկրի մի շարք միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղի են ունեցել փլուզումներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել 7 օբյեկտում իրականացնել հենապատերի վերականգնման, փլուզման և սողանքի հետևանքների վերացման և անցանելիության ապահովման աշխատանքներ: Կառավարության որոշմամբ այդ նպատակով ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի խնայված միջոցներից ներծրագրային վերաբաշխում է կատարվել մոտ 8 մլն դրամի չափով: Գործադիրը նաև հավանություն է տվել «ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությանը», որի իրականացմամբ ակնկալվում է ապահովել տարածքների համաչափ զարգացում, մրցունակության բարձրացում, ծրագրերի համադրում՝ տարածքային զարգացման տեսանկյունից և Եվրամիությունից ակնկալվող բյուջետային օժանդակության հնարավորություն: Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ռազմավարության վրա բավական աշխատանք է կատարվել, և կառավարությունը ճիշտ ճանապարհ է ընտրել, որով պետք է շարունակի առաջ գնալ: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |