Ձերբակալված Լևոն Բարսեղյանին ազատ կարձակեն29 հուլիսի 2016 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Շենգավիթի քննչական բաժինը ստացել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, հուլիսի 27-ին ձերբակալված Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից: Հարցաքնվել է նաև փորձագետը։ «Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել Լևոն Բարսեղյանին արգելանքից ազատելու մասին»,- ասել են Քննչական կոմիտեից, հայտնում է Aysor.am-ը: Բարսեղյանը հուլիսի 27-ին ժամը 03:30-ի սահմաններում Խորենացիում անցկացվող բողոքի ցույցից ոստիկանության Շենգավիթի բաժին էր բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել էր 82 մմ երկարությամբ շեղբով դանակ: Ավելի ուշ հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու կասկածանքով, նա ձերբակալվել էր։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է |