Հայաստանին է բաժին ընկնում ՌԴ կոնյակի շուկայի ավելի քան 40%-ը29 հուլիսի 2016 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում կոնյակի ներմուծման առաջատարը շարունակում է մնալ Հայաստանը, թեև 2015-ին ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո հայկական կոնյակը ռուսական շուկայում որպես ներմուծված ապրանք չի համարվում։ Ալկոհոլի դաշնային և տարածաշրջանային շուկաների ուսումնասիրության ռուսական կենտրոնի տվյալներով 2010-2014 թթ․Հայաստանի մասնաբաժինը կազմել է 50% և ավելին, հայտնում է «Վեդոմոստի»-ն։ «2016-ի առաջին կիսամյակում Հայաստանի մասնաբաժինը կազմել է ներմուծման ծավալների ոչ պակաս քան 40%-ը, կամ մոտ 3 մլն լիտր»,-նշել է Կենտրոնի գլխավոր տնօրեն Վադիմ Դրոբիզը։ Միևնույն ժամանակ, Կենտրոնի տվյալների համաձայն, 2016-ի առաջին կիսամյակում գրեթե երկու անգամ ավելացել է Վրաստանից Ռուսաստան կոնյակի ներմուծումը՝ կազմելով մոտ 1.1 մլն լիտր։ Վրացական կոնյակը ռուսական շուկա վերադարձել է վերջերս․ 2006-2013 թթ․ դրա ներմուծումն արգելված էր։ Ռուբլու արժեզրկումից հետո կոնյակի միջին գինը ռուսական շուկայում ավելացել է ավելի քան 20%-ով։ Հայկական և վրացական արտադրանքը զբաղեցնում է միջինգնային հատվածը, որի մանրածախ գինը տատանվում է 400-600 ռուբլու սահմաններում։ Ռուսաստանյան ներմուծման մեջ հիմնական հատվածը կազմում է գինին։ Այստեղ խոշորագույն մատակարարը նախկինի պես մնում է Իսպանիան։ Ավելի վաղ Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հայտարարել էր, որ ռուսական շուկայում հայկական կոնյակը նույն որակի ռուսական կոնյակի համեմատ ավելի էժան է վաճառվում։ ՀՀ ԱՎԾ տվյալներով 2016 թ․ հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կոնյակի արտադրության ծավալն աճել է 56,4%-ով՝ կազմելով 6 851,9 հազար լիտր. Նույն ժամանակահատվածում գինու արտադրությունը ավելացել է 11,1%-ով՝ հասնելով 2 490,8 հզ․ լիտրի, վիսկին՝ 2,5 անգամ (730.7 հզ․ լիտր), շամպայն գինիները՝ 8,5%-ով (155,2 հզ․լիտր): Միևնույն ժամանակ 13%-ով անկում է ապրել օղու (3 391,1 հզ․ լիտր) և 11,8%-ով՝ գարեջրի (6 264,7) արտադրությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |