«Կարմիր խաչ». ՊՊԾ գնդի շուրջ իրադարձություններին միջամտելը մեր մանդատից դուրս է

«Կարմիր խաչ». ՊՊԾ գնդի շուրջ իրադարձություններին միջամտելը մեր մանդատից դուրս է

PanARMENIAN.Net - Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հայտարարություն է տարածել Էրեբունու ՊՊԾ գնդի շուրջ ստեղվծած իրավիճակի ու ընկերության բժիշկների կողմից «Սասնա ծռերին» բուժօգնություն տրամադրելու պահանջին:

ՀԿԽԸ-ն նշում է, որ հանրության շրջանում թյուր կարծիք է տարածվում` Կարմիր խաչի (տվյալ դեպքում Հայկական Կարմիր խաչի ընկերության) գործառույթների վերաբերյալ:

«Հուլիսի 21-ին ՀԿԽԸ դիմել էր ակտիվիստների մի խումբ՝ բարձրաձայնելով իրավիճակի շուրջ իրենց մտահոգությունը և խնդրելով ներգրավվել` որպես չեզոք միջնորդ, տվյալ դեպքում պատանդներին և զինված խմբին սնունդ, ջուր փոխանցելու համար։ Տվյալ իրավիճակում, սակայն, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նման առաքելություն չի կարող իրականացնել, քանի որ փակ, արգելափակված տարածքում գործելը դուրս է Ազգային ընկերության (ՀԿԽԸ) մանդատի շրջանակներից», - ասվում է հաղորդագրությունում:

ՊՊԾ գնդի տարածքում գտնվում է 4 վիրավոր: Նրանցից մեկը վիրավորվել է գնդի վրա գրոհի օրը, ևս երկուսը՝ հուլիսի լույս 27-ի գիշերը, չորրորդը հուլիսի 29-ին վիրավորված Արայիկ Խանդոյանն է: «Սասնա ծռերը» գնդի տարածքում են պահում 4 բժիշկների՝ պահանջելով բժիշկների հերթափոխ կազմակերպել:

Կարդացեք նաև. Արայիկ Խանդոյանը վիրավորվել է

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---