37  29.07.16 - Ոստիկանությունը ցրել է ցույցը Սարի թաղից ու Խորենացի փողոցից արցունքաբեր գազի ու լուսաձայնային նռնակների կիրառմամբ

Սարի թաղում ցույցի ցրման ժամանակ լրագրողներ են բռնության ենթարկվել

Սարի թաղում ցույցի ցրման ժամանակ լրագրողներ են բռնության ենթարկվել

PanARMENIAN.Net - Սարի թաղում հուլիսի 29-ին հավաքված ցուցարարներին ցրելու ժամանակ բռնություն է կիրառվել հավաքը լուսաբանող լրագրողներից մի քանիսի նկատմամբ, ըստ նախնական տվյալների՝ տեխնիկա էլ է վնասվել: Տուժածների թվում են եղել նաև PAN Photo-ի ֆոտոլրագրողները:

«Քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են մեր լրագրողներ՝ Կարլեն Ասլանյանի ու Հովհաննես Մովսիսյանի վրա ու ծեծի ենթարկել, կապը նրանց հետ ընդհատվել է», - տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը:

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---