37 29.07.16 - Ոստիկանությունը ցրել է ցույցը Սարի թաղից ու Խորենացի փողոցից արցունքաբեր գազի ու լուսաձայնային նռնակների կիրառմամբ Խորենացի փողոցի ու Սարի թաղի միջադեպերում տասնյակ քաղաքացիներ են տուժել (Թարմացված) 30 հուլիսի 2016 - 00:24 AMT PanARMENIAN.Net - Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են տասնյակ քաղաքացիներ, ովքեր հիվանդանոցներ են տեղափոխվել բեկորային վիրավորումներով, այրվածքներով: ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԵՏԱԳԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԹԱՐՄԱՑՎԵՆ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ: 02:33 Տուժածների թիվը հասել է 60-ի, նրանց մեջ կան ոստիկաններ: 02:30 Տուժած դեռահասներից մեկը կորցրել է աչքը: 02:15 «Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոցէ տեղափոխվել շուրջ 40 տուժած: 00:37 ԱՆ ժամը դրությամբ նախնական տվյալներով շտապօգնության մեքենաներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տարբեր վնասվածքներ ստացած 20, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց 1, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն 1 և «Էրեբունի» բժշկական կենտրոն 7 տուժած: Այդ մասին են հայտնում Առողջապահության նախարարությունից: Բժշկական հաստատությունները շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն բոլոր դիմողներին: Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |