«Սասնա ծռերի» երկու անդամ կալանավորվել է30 հուլիսի 2016 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանին և Արամ Հակոբյանին հուլիսի 29-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Լուսինե Հակոբյանը: «Իրենք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում»,- ընդգծել է նա, մեջբերում է Panorama.am-ը: Հակոբյանը նաև հայտնել է, որ դատարանը երեկ ուշ երեկոյան բավարերել է քննիչների միջնորդությունը՝ նրանց նկատմամբ կալանքը կիրառել որպես խափանման միջոց: Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը տեղափոխվել են ԱԱԾ մեկուսարան: Փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացնելու, քանի որ, նրա խոսքով, երկուսի դեպքում էլ կալանքի որոշումներն անհիմն են: «Քննիչները որևէ ապացույց չեն ներկայացրել իրենց միջնորդությունները հիմնավորելու համար: Օրինակ՝ Գագիկ Եղիազարյանի քննիչը նշել էր, որ եթե չկալանավորեն, կթաքնվի նախաքննությունից, բայց որևէ ապացույց չի ներկայացրել: Իսկ այդ ապացույներն անհրաժեշտ են»,- ասել է փաստաբանը: Հուլիսի 27-ին ոստիկանությունը հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: «Սասնա ծռեր» խմբավորումը հերքում է տեղեկատվությունը՝ հայտարարելով որ նրանք չեն հանձնվել, այլ փոխհրաձգության ժամանակ ձերբակալվել ուժով: Խմբի 4 անդամի, որոնցից Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը և Արամ Մանուկյանը գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և Պավել Մանուկյանը, ով գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում, մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Համապատասխաաբար՝ նախատեսվում է՝ 6-12, 3-8 տարվա ազատազրկում։ Կարդացեք նաև՝ Դիտորդ. «Սասնա ծռեր» խմբի ձերբակալված անդամ Հակոբյանը մարմնական վնասվածքներ ունի Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր |