ԵՄ-ն՝ Երևանում իրավիճակի մասին. Քաղաքական փոփոխությունը բռնության միջոցով անընդունելի է30 հուլիսի 2016 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Հայասատանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ կապված Էրեբունու ոստիկանական տարածքի գրավման հետ խիստ մտահոգիչ են, ասվում է ԵՄ հայտարարության մեջ: Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել պատանդ վերցված բուժանձնակազմին: «Միաժամանակ վերահաստատում ենք մեր հորդորը՝ ուղղված Հայաստանի իշխանություններին ձեռնպահ մնալու բիրտ ուժի գործադրումից հասարակական հանրահավաքները կառավարելիս: Ցուցարարներին նույնպես հորդորում ենք ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում», - ասված է Եմ հաղորդագրությունում: Ընդգծվում է, որ Քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն ու բռնությունը անընդունելի են: «Կոնֆլիկտների լուծումն անհրաժեշտ է գտնել քաղաքական երկխոսության միջոցով՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի մթնոլորտում»: Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: Տուժել է 73 քաղաքացի (5-ը՝ ոստիկան, նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել գնդի մերձակայքում փոխհրաձգության ընթացքում): Բերման է ենթարկվել 165 մարդ, ձերբակալվել է 26-ը: Գնդի շուրջ իրադարձությունների թարմացվող լրահոսին կարող եք հետևել այստեղ: Կարդացեք նաև՝ Ահարոնյան. «Սասնա ծռերի» դիպուկահարի կրակոցից ոստիկան է սպանվել ԱՄՆ դեսպանատուն. Խստիվ կոչ ենք անում անկեղծորեն աշխատել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |