Ոստիկանությունը դիպուկահարի լուսանկարն է հրապարակել. «Սասնա ծռերը» հերքում են՝ ոստիկանին չեն սպանել31 հուլիսի 2016 - 12:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հուլիսի 30-ին ոստիկանի սպանության հանգամանքներին: «Հուլիսի 30-ին ոստիկանության զորքերի զինծառայողի զոհվելու կապակցությամբ շահարկվեց հարցը, թե արդյոք նա սպանվել է ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից: Իրավապահների կողմից տվյալ տարածքի, իրավիճակի, գնդակի հետագծի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից՝ լուսանկարում պատկերված մասնաշենքի տանիքից», - ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ: Ոստիկանության կողմից հրապարակված լուսանկարներում ներկայացված է՝ 1. Տեղը, ուր խոցվել է մեքենան և սպանվել է ՈԶ զինծառայողը: 2. Արձակված գնդակի հետագիծը: 3. Դիպուկահարի թաքստոցը: 4. Դիպուկահարը:
Միաժամանակ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը միջադեպի մասին հայտարարել է. «Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել: Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»,- ասել է Ավետիսյանը: Նա ասել է նաև, որ իրենք պատանդի կարգավիճակում չեն պահել բժիշկներին, թույլատրել են ցանկացած պահին հեռանալ: «Եվ երեկ մեր ժամապահը նկատեց, որ վերջում մնացած երկու բժիշկն էլ իրենց կամքով հեռացան: Մենք ասել էինք՝ ձեր խղճին կմնաք, թե որ որոշեցին գնան. Աստված իրենց հետ: Նրանք այստեղ հատուկ հսկողության տակ չեն եղել»,- եզրափակել է Ավետիսյանը: Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը հուլիսի 30-ին հայտարարել է, որ ՊՊԾ գնդի տարածքից «Սասնա ծռերի» դիպուկահարի կողմից կրակ է բացվել:Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը: Տեպանոսյանը ՊՊԾ գնդի շուրջ իրադարձություններում զոհված երկրորդ ոստիկանն է: Հուլիսի 17-ին՝ գնդի վրա գրոհի ժամանակ, հրաձգությունում զոհվել է գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |