Պատանդ բժիշկները՝ ազատվելու մասին. «Քնել էին, դուրս եկանք» (վիդեո) 31 հուլիսի 2016 - 14:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որում ՊՊԾ գնդի տարածքում պատանդ պահված բուժաշխատողները պատմում են, թե ինչպես իրենց հաջողվեց դուրդ գալ գնդի տարածքից՝ օգտվելով զինյալների քնած լինելու հանագամանքից և իրավապահների աջակցությամբ հասնել անվտանգ գոտի: ՊՊԾ գնդի ներսում պատանդած երկու բուժաշխատողը դուրս են եկել գնդի տարածքից հուլիսի 31-ին: Ազատված բժիշկներն են Նորայր Թևանյանը և բուժքույր Մալինա Մարգարյանը: Ավելի վաղ «Սասնա ծռերն» ազատ էին արձակել բուժակ Դավիթ Տոնոյանին, իսկ հուլիսի 29-ին գնդի տարածքից հեռացել էր Սալվադոր Խեչոյանը: «Խմբից տարիքավորները մեզ զգուշացնում էին, որ վտանգավոր է դուրս գալը, մի կողմից ասում էին, թե ոնց կարելի է՝ ձեր մասնագիտական պարտականությունն է, ինչպես կարող եք թողնել վիրավորներին, մյուս կողմից ասում էին, թե հնարավոր է մեր տղերքը՝ ջահելները տեսնեն դուրս գալու պահը՝ ջղայնանան հանկարծ, չկարողանանք պահել՝ կրակեն: Կամ հնարավոր է դրսից ձեզ ընդունեն մեզանից ինչ-որ մեկի տեղը, որ ձեր համազգեստն է հագել՝ վտանգավոր է: Մեր դուրս գալու օրը լարված էր, ուշ ժամ էր, երևի պահի տակ քնել էին՝ դուրս եկանք, եթե քնած չլինեին՝ դուրս չէինք գա, դժվար թույլ տային», - ներկայացրել է բժիշկ Նորայր Թևանյանը: «Նրանք անընդհատ շեշտում էին՝ մինչև աչքներովս չտեսնենք, որ փոխարինողը մտել է ներս, մենք ձեզ դուրս չենք թողնի: Թող թոխարինող բժիշկ բերեն՝ ձեզ բաց կթողնենք»,-պատմել է բուժքույր Մալինա Մարգարյանը: «Շտապօգնության» 4 բժիշկ պատանդ էին վերցվել հուլիսի 27-ին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |