Երևանում օգոստոսի 2-5-ը տեղումներ չեն սպասվում

Երևանում օգոստոսի 2-5-ը տեղումներ չեն սպասվում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում օգոստոսի 1-ին շրջանների մեծ մասում, 2-ին հյուսիսային առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ:

Օգոստոսի 3-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-5-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ:

Երևանում օգոստոսի 1-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:

Օգոստոսի 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանն այդ օրերին կտատանվի +34-+37 աստիճանի սահմաններում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---