Դիտորդական խմբի անդամներին թույլ չեն տվել հանդիպել Մարտիրոսյանին, Սանասարյանին և Ղուկասյանին

Դիտորդական խմբի անդամներին թույլ չեն տվել հանդիպել Մարտիրոսյանին, Սանասարյանին և Ղուկասյանին

PanARMENIAN.Net - Ոստիկանության պահման վայրերի դիտորդական խմբին թույլ չեն տվել տեսակցել Սարի թաղում բախումներից հետո ձերբակալվածներից «Սասնա ծռերին» աջակցող հանրահավաքի համակարգող խմբի անդամներին:

Ինչպես նշվում է խմբի տարածած հաղորդագրությունում, հուլիսի 30-ին խումբը, այցելելով Երևանի Ձերբակալվածների պահման վայր, հանդիպել էր բոլոր ձերբակալվածների հետ, որոնց թվում էին նաև Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը և Անդրեաս Ղուկասյանը:

«Դիտորդական խումբը մեծ դժվարությամբ է մուտք գործել Երևանի ՁՊՎ, որովհետև մինչ ՁՊՎ-ի տարածք հասնելը ոստիկանները ամբողջությամբ շրջապատել և փակել են նշված հատվածը երկու գծով, որը մեծ խոչընդոտ էր հանդիսանում նաեւ ձերբակալվածների հարազատների համար նրանց հանձնուք փոխանցելու կամ տեսակցելու գործընթացին: Ինչ վերաբերվում է նշված օրը հանդիպած ձերբակալվածների մարմնական վնասվածքներին դրանք շատ ավելի քիչ էին քան նախորդ ձերբակալությունների ժամանակ», - նշվում է հաղորդագրությունում:

Ամենածանր ու շատ մարմնական վնասվածքները առկա էին Անդրեաս Ղուկասյանի մոտ, ում Դիտորդական խմբի կողմից առաջարկվեց շտապ շտապօգնություն հրավիրել և բուժօգնություն ցուցաբերվի: Նա, սակայն, հրաժարվել է ու պահանջել իր անձնական բժշկին, ում ներկայությունն ապահովելու համար համապատասխան միջնորդություն արվեց:

Սակայն հուլիսի 31-ի առավոտյան վերջին 10 տարիների ընթացքում խումբն առաջին անգամ հանդիպեց խոչընդոտի, որով խմբի անդամներին փակ պահվող գոտուց թույլ չտվեցին առաջ շարժվել: «Արդեն երկու օր է այնտեղ պահվող ձերբակալվածների հարազատները չեն կարողանում օգտվել իրենց իրավունքներից՝ հանձնուք փոխանցել ձերբակալվածներին, տեսակցել նրանց հետ: Նշված դեպքից հետո Դիտորդական խումբը այցելել է Երեւան քաղաքի գրեթե բոլոր մոտ գտնվող ՁՊՎ –ներ եւ հանդիպել է այնտեղ պահվող բոլոր ձերբակալվածների հետ: Դիտորդական խմբի միջամտությամբ լուծվել է ինչպես տեսակցության, հանձնուքի, այնպես էլ անհրաժեշտ բուժօգնության մի քանի հարցեր», - ասվում է հաղորդագրությունում:

Դիտորդական խումբը դիմել է ՀՀ ոստիկանությանը խնդրելով մեկնաբանել, ինչի հետ է պայմանավորված նրա աշխատանքին խոչընդոտելը, եթե պաշտոնապես որևէ սահմանափակումների եւ գործողությունների վերաբերյալ հայտարարված չէ, ինչպես նաև առաջարկել՝ հիմք ընդունելով ՁՊՎ-ում խոչընդոտները, ժամանակավորապես դադարեցնել տվյալ նրա գործունեությունը և այնտեղ պահվող ձերբակալվածներին անհապաղ տեղափոխել մարզային գործող ՁՊՎ-ներ:

Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---