Փաշինյանին չեն թողել տեսակցել «Սասնա ծռերի» անդամներին

Փաշինյանին չեն թողել տեսակցել «Սասնա ծռերի» անդամներին

PanARMENIAN.Net - ՀՀ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մուտքը «Դատապարտյալների հիվանդանոց» խոչընդոտվել է: Այս մասին տեղեկացրել է ինքը՝ պատգամավորը:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մուտք գործելու ԱԺ պատգամավորի իմ իրավունքը հենց նոր խոչընդոտվել է ՔԿՎ ղեկավարության կողմից։ ՔԿՀ էի այցելել տեսակցելու «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ։

Փաստացի կա քաղաքական ապօրինի որոշում արգելել իմ որևէ շփում «Սասնա ծռեր» խմբի ձերբակալված կամ կալանավորված անդամների հետ», - գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հուլիսի 17-ին Երեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից «Դատապարտյալների հիվանդանոց»-ում են գտնվում Պավել և Արամ Մանուկյանները, Հովհաննես Հարությունյանը և Աշոտ Պետրոսյանը, որոնք վիրավորվել էին, ըստ պաշտոնական վարկածի, ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ:

Հուլիսի 31-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված, իր որակմամբ, հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:

ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է», - ասվում է հայտարարությունում:

Կարդացեք նաև՝ ՄԻՊ. Դատապարտյալների հիվանդանոցում «Սասնա ծռերի» անդամների պահման պայմանները բարելավվել են

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---