Պաշտպան. Պավել և Արամ Մանուկյանները վիրահատության կարիք ունեն

Պաշտպան.  Պավել և Արամ Մանուկյանները վիրահատության  կարիք ունեն

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Երեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող Պավել և Արամ Մանուկյանների շահերի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի նրանց անհապաղ տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց:

«Նրանք վիրահատությունների կարիք ունեն: Այդ հարցով ես միջնորդություն եմ ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին ու դեռ սպասում եմ պատասխանի», - լրագրողներին ասել է պաշտպան Ինեսա Պետրոսյանը, գրում է Aysor.am-ը:

Պետրոսյանի խոսքով՝ իր պաշտպանյալները դատապարտյալների հիվանդանոցում անմարդկային պայմաններում են պահվել, սակայն բազմաթիվ բողոքներից հետո փոքր-ինչ բարեկարգվել են պայմանները, առանձին սենյակներ են տրամադրվել, հիվանդանոցային մահճակալներ:

Ըստ Պետրոսյանի՝ դատարանի՝ կալանքի որոշման վերաբերյալ ձևակերպումը, թե ապստամբները, մնալով ազատության մեջ, կարող են փախչել կամ խանգարել գործի քննությանը, անտրամաբանական է. «Պավել Մանուկյանին դատարան են տարել պատգարակով, իսկ նիստին մասնակցում էին նաև բժիշկներ, որպեսզի նրան օգնություն ցույց տան անհրաժեշտության դեպքում», - ընդգծել է Մանուկյանների պաշտպանը:

Հուլիսի 17-ին Երեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից «Դատապարտյալների հիվանդանոց»-ում են գտնվում Պավել և Արամ Մանուկյանները, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանը, որոնք վիրավորվել էին, ըստ պաշտոնական վարկածի, ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ:

Հուլիսի 31-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված, իր որակմամբ, հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:

ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է», - ասվում է հայտարարությունում:

Կարդացեք նաև՝ ՄԻՊ. Դատապարտյալների հիվանդանոցում «Սասնա ծռերի» անդամների պահման պայմանները բարելավվել են

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---