«Սասնա ծռերի» պաշտպանները սպասում են ԱԱԾ-ի խոստման կատարմանը 1 օգոստոսի 2016 - 13:03 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռերի» պաշտպանները սպասում են՝ արդյոք իշխանությունը կկատարի զենքը վայր դնելու դեպքում խմբի անդամների հանդեպ խրախուսական նորմեր կիրառելու խոստումը: Այդ մասին են հայտարարել Պավել և Արամ Մանուկյանների փաստաբան Ինեսա Պետրոսյանը Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: ԱԱԾ-ն և գլխավոր դատախազությունը ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի օրերին հայտարարել էին, որ զենքը կամովի վայր դրած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից, եթե այլ հանցագործություններ այդ ընթացքում չեն գործել Պաշտպանը հիշեցրել է, որ գունդը գրաված անձինք, փաստացի, կատարեցին ԱԱԾ պահանջը: «Պաշտպանական կողմը սպասում է, թե արդյոք իշխանությունը մինչև վերջ կպահի իր խոստումը, թե ոչ: Ինձ թվում է՝ չկատարելու դեպքում իշխանությունները խնդիրներ կունենան, քանի որ ժողովուրդն ոտքի է կանգնել, խմբի անդամներն ոգեշնչել են իրենց քայլերով: Իշխանությունները պետք է հետևություններ անեն, հետևողական լինեն իրենց խոսքին»,- ասել է Պետրոսյանը, գրում է Panorama.am-ը: Պավել և Արամ Մանուկյաններին, Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանին առաջադրված է մեղադրանք Քրեական օրենսգրքի 219 և 235 հոդվածների հատկանիշներով, որոնք պատիժ են սահմանում շենք-շինություններ գրավելու և ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության համար: Նրանք նախատեսում են համապատասխնաբար 6-12 և 5-8 տարվա ազատազրկում: ԱԱԾ-ն հուլիսի 31-ին ահաբեկիչ էր որակել գնդի տարածքում հանձնված «Սասնա ծռերի» բոլոր 20 անդամներին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |