
Օգոստոսի 1-ին Երևանի Նոր Արեշում վերջին հրաժեշտը տվեցին ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանին։ Հարյուրավոր մարդիկ՝ ընկերները, բարեկամները, հարազատները, ծառայակից ընկերները ներկա էին 30-ամյա ենթասպայի հուղարկավորության արարողությանը։
Ոստիկանության զորքերի զինծառայողին վերջին հրաժեշտը տալու էին եկել նաև բարձրաստիճան ոստիկաններ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, այդ թվում նաև՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Սամվել Հովհաննիսյանը։
Հավաքված մարդկանցից մեկը պատմեց, որնա ընտանիքի լավ հայռ, լավ մարդ ու քաղաքացի էր։
Ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն՝ Յուրի Տեփանոսյանը սպանվել է«Սասնա ծռեր» խմբի կողմից հուլիսի 30-ին դեռևս պաշարված ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից։
Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986-ին, Երևանում: 2003-ին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
ՀՀ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011-ից: 30 տարեկան էր, ամուսնացած էր և ուներ երկու դուստր և մեկ որդի։