Պետությունը և Քաղաքացին 2 օգոստոսի 2016 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Նա չունի Արայիկ Խանդոյանի կամ Պավլիկ Մանուկյանի՝ պատերազմի հերոսի կերպարը, Վարուժան Ավետիսյանի պես լավ քաղաքական հռետոր չէ, ոչ էլ՝ «Ծռերի» որոշ անդամների պես երիտասարդ գեղեցիկ տղա: Նա սովորական մարդ է, ով ստվերում մնաց ՊՊԾ գնդի շուրջ ճգնաժամի գրեթե ամբողջ ժամանակահատվածում: Բայց «Սասնա ծռերի» հենց այս անդամի պատմությունը, թերևս, ամենակարևորն է Հայաստանը նման հզոր ճգնաժամի հասցնելու պատճառները նկարագրելու գործում: Նա Վարդան Գերավետյանն է, Տերյան 23 փողոցում՝ Հյուսիսային պողոտայի հարևանությամբ «SOS» գրությամբ պաստառներով պատված հայտնի շենքի բնակիչը: Տարիներով փակցված պաստառներն ահազանգում են շենքի մոտալուտ քանդման մասին: Տարածքը «գերակա հանրային շահ» որակումով օտարվել է Սամվել Մայրապետյանի «Լոքալ դիվելոփերզ» ընկերությանը: Գրեթե Հյուսիսային պողոտայի վրա գտնվող բնակարանների համար բնակիչներին առաջարկվել է փոխհատուցում՝ 1 քառակուսի մետրի համար մոտ 800 դոլար հաշվարկից ելնելով: Վարդան Գերավետյանը երկար տարիներ պայքար էր մղում բոլոր ատյաններում որոշումը չեղարկելու կամ ավելի շահավետ փոխհատուցում ստանալու համար, սակայն՝ ապարդյուն: Մայիսին Վերաքննիչ դատարանը որոշեց, որ Վարդան Գերավետյանը 2 ամսում պիտի դուրս գա սեփական բնակարանից: Գերավետյանը դուրս եկավ ու ավտոմատ վերցրեց: Պետությունը պիտի պաշտպանի իր քաղաքացիներին: Հայաստան պետությունը կատարում է այդ պարտավորության թեև ամենակարևոր, բայց ոչ բավարար պահանջները՝ պաշտպանում է երկրի սահմանները (թեև այստեղ էլ բոլորիս մոտ հարցեր կան բանակի վիճակի, սպառազինության որակի մասին): Երկրի ներսում քաղաքացին իրեն հաճախ անպաշտպան է զգում, հաճախ՝ հենց պետության հետ բախվելիս: «Հրեշին», որի զոհ դարձավ զենքի դիմած Գերավետյանը, հեռակա կամ սեփական մաշկի վրա այս կամ այն կերպ զգացել ենք բոլորս. դա անպաշտպանության զգացումն է պետության կամ նրա հետ նույնացվող մեծահարուստի առաջ: Դա գիտակցում է այն փաստի, որ պատիկներով հարուստ մարդը կարող է տրորել-անցնել քո վրայով, եթե դու հայտնվել ես նրա ճանապարհին ու նա չի բարեհաճում հաշվի նստել շահերիդ հետ: Ու քանի կա այդ հրեշը, նոր «Սասնա ծռերի» հայտնվելը չի բացառվելու: Հայաստանի բնակչության մի ստվար զանգված, եթե ոչ բացարձակ մեծամասնությունը, կորցրել է երկրում արդարության գոյության հավատն ու այն վերագտնելու կարիք ունի: Անկախ նրանից՝ ինչպես եք վերաբերվել «Սասնա ծռերի» արարքին, հերոս են նրանք ձեզ համար, թե՝ ահաբեկիչ, եթե ձեզ հուզում է ճգնաժամից ելքերի մասին փնտրտուքը, միշտ հիշեք. Վարդան Գերավետյանի՝ քաղաքի սրտում գտնվող տան քառակուսի մետրը գնահատել են 800 դոլար, և օտարման որոշումն ուժի մեջ է: Լուսանկարում Վարդան Գերավետյանը ձախից երկրորդն է: Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |