Ա.Պաբրիկս. Ղարաբաղի հարցի լուծմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ բանակցությունների հիման վրա

PanARMENIAN.Net - Լատվիան ամեն կերպ սատարում է ԵԱՀԿ-ի եւ Մինսկի խմբի ներկայիս գործունեությանը, հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Արտիս Պաբրիկսը: Նրա խոսքերով, պարզ է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը ձեռք կբերվի միայն փոխադարձ երկխոսության եւ խաղաղ բանակցությունների հիման վրա: Անդրադառնալով Բալթիայի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ 3+3 ձեւաչափով համագործակցության մասին Լիտվայի նախաձեռնությանը` Ա.Պաբրիկսը հայտարարել է. «Տարածաշրջանային համագործակցության համատեքստը շատ կարեւոր հարց է: Բալթյան երկրները հասան իրենց նպատակներին միայն եռակողմ համակարգման եւ համատեղ ջանքերի շմորհիվ»:



Նրա խոսքերով, համագործակցությունը Բալթյան երկրների եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ իրողություն է: «Ես համոզված եմ, որ մեր համագործակցության ինստիտուցիոնալիզացիան ամենակարեւոր նպատակը չէ, մենք պետք է շարունակենք եւ խորացնենք մեր միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները եւ խորհրդակցությունների մեխանիզմը երկու տարածաշրջանների միջեւ փոխադարձաբար կարեւոր ոլորտներում եւ միջազգային հարցերում»,-հայտարարել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---