ԼՂՀ ՀՕՊ-ը կարող է ոչնչացնել ցանկացած օդային սահմանախախտի

PanARMENIAN.Net - ԼՂՀ օդային տարածքի խախտման դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանությունը կարող է ոչնչացնել ցանկացած օդային սահմանախախտի: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապի ծառայության ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Նրա խոսքերով, ԼՂՀ ՀՕՊ-ի մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է: «Մենք այժմ էլ, ինչպես պատերազմի տարիներին, երբ ոչնչացվել են մոտ 25 ադրբեջանական ռազմական օդանավեր եւ ուղղաթիռներ, պատրաստ ենք հակահարված տալ ադրբեջանական ՌՕՈւ-ի ցանկացած գրոհի»,-ընդգծել է Հասրաթյանը: Նա նաեւ հավելել է, որ ադրբեջանական ինքնաթիռները մարզական թռիչքներ են կատարում ԼՂՀ սահմանից 30-35 կմ հեռավորության վրա եւ դա գրանցվում է ՀՕՊ-ի ուժերի կողմից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---