Բինգյոլում ոստիկանական մեքենա է պայթեցվել. Զոհեր կան

Բինգյոլում ոստիկանական մեքենա է պայթեցվել. Զոհեր կան

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ (Բյուրակն) նահանգի համանուն քաղաքի օդանավակայան տանող ճանապարհին պայթել է «Քուրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից ռումբերով բեռնված մեքենա:

Ըստ թուրքական Hurriyet օրաթերթի կայքի՝ պայթյունի ժամանակ ճանապարհով անցել է պարեկային ծառայություն իրականացնող ոստիկաններին տեղափոխող զրահապատ մեքենա: Պայթյունի հետևանքով սպանվել է 6 ոստիկան, 3 հոգի էլ վիրավորվել է, որից մեկի վիճակը ծանր է, գրում է Ermenihaber.am-ը:

Այժմ պայթյունն իրականացրած քուրդ գրոհայիններին հայտնաբերելու ուղղությամբ գործողություններ են իրականացնում:

Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսման հետևանքով մեկ տարում ավելի քան 600 զինվորական և ոստիկան է սպանվել: Պաշտոնական տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մոտ 5000 քուրդ ապստամբ է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---