Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով (Թարմացված)

Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով (Թարմացված)

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր»-ի անդամներից Արայիկ Խանդոյանին («Միայնակ գայլ») նախաքննական մարմինն օգոստոսի 2-ին մեղադրանք է առաջադրել երկու հոդվածով՝ պատանդ վերցնելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու։

Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը փոխանցել է, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունել և փաստաթղթերի տակ չի ստորագրել։

Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ Խանդոյանի խափանման միջոցի հարցը դեռևս չի քննարկվել, տեղեկացնում է «Ազատություն ռադիոկայանը։

Ավելի ուշ Արայիկ Խանդոյանին տարել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ քիչ որոշվելու է նրա կալանավորման հարցը, ասել է Ղարագյոզյանը, մեջբերում է Aysor.am-ը:

«Նիստը քիչ անց կմեկնարկի, դեռ սպասում ենք դատարանում», - ասել է պաշտպանը:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իշխանություններին, խմբի 20 անդամը ձերբակալվեցին:

Պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու գործով 47 ձերբակալված և կալանավորված կա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---