Բիզնեսի միջազգային ակադեմիայի ամառային դպրոց ՎիվաՍել-ՄՏՍ-ում. 20 աշակերտ է մասնակցել 3 օգոստոսի 2016 - 16:03 AMT PanARMENIAN.Net - «Այ Էյ Բի բիզնեսի միջազգային ակադեմիայի ամառային դպրոց՝ պատանի առաջնորդների համար» ծրագրի շրջանակում 12-ից 16 տարեկան քսան աշակերտ այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Հանդիպման ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրերին է ներկայացրել կազմակերպության կառավարման գործընթացների մշակույթը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողության պատմությունը, արժեքներն ու համոզմունքները, որոնցով կազմակերպությունն առաջնորդվում է իր գործունեության ընթացքում, ինչպես նաև պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին: Աշակերտները ծանոթացել են նաև բջջային կապի տեխնոլոգիաների հիմունքներին՝ այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի օպերացիոն հիմնական կենտրոններ. զանգերի կենտրոն, տեխնիկական կենտրոն և սպասարկման կենտրոն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատմել է, թե ինչպես է գործում բջջային կապը, ինչպես է փոխանցվում ազդանշանը և իրականացվում կապը բաժանորդների միջև: «Միշտ հաճելի է տեսնել երեխաների՝ նոր գիտելիք ստանալու, զարգանալու և աճելու ձգտումը: Մեր ընկերության ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը տարիների փորձն է, ինչը միշտ պատրաստ ենք կիսել նրանց հետ, ովքեր բռնել են հաջողության հասնելու ճանապարհը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: 2016 թ.-ի ամառային դպրոցի ծրագրի շրջանակում Բիզնեսի միջազգային ակադեմիայի (Այ Էյ Բի) աշակերտները սովորում են անգլերեն, ձեռնարկատիրություն, բիզնես կրթություն, նախագծերի կառավարում, ինչպես նաև այցելում են բազմաթիվ ձեռնարկություններ՝ անհատական զարգացման նպատակով: Ձեռնարկատիրության և բիզնես կրթության այս բացառիկ ծրագրի նպատակն է ուղղորդել երեխաներին գաղափարի ձևավորումից մինչև իրենց առաջին ստարտափ գաղափարների ստեղծում՝ բացահայտելով նրանց համար առաջնորդության, մեծ գաղափարների, ստարտափերի, կազմակերպությունների հաջողության, ֆինանսների և մարքեթինգի հասկացությունները: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում Կիրանց-Ոսկեպար ճանապարհը կրկին փակ է․ Մտահոգությունները պահպանվում են Գյուղացիներին ամենաշատը մտահոգում է կամրջի հատվածը ՔԿ․ Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով Նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա |