ԼՂՀ-ում առաջարկվում է նախագահական կառավարման մոդելի անցնել

ԼՂՀ-ում առաջարկվում է նախագահական կառավարման մոդելի անցնել

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հուլիսի 30-ին հանրապետության նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է նախաբանից, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, կառավարման համակարգը, դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարումը և հանրաքվեն բաժիններից:

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ներկայացված հայեցակարգի, մասնավորապես կառավարման համակարգի տարբերակի հանդեպ, ԼՂՀ ԱԺ-ն տեղեկացնում է, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից առաջարկվել է նախագահական կառավարման մոդել:

Հայեցակարգը հանրապետության նախագահի կողմից հավանության արժանանալու դեպքում մասնագիտական հանձնաժողովը շարունակելու է աշխատանքները՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի վրա:

ԼՂՀ-ում կառավարման կիսանախագահական համակարգ է:

2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851 քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը:

Սահմանադրական փոփոխություններով կատարվել է անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---