3 օգոստոսի 2016 - 16:55 AMT
3 անգամ վիրահատված ոստիկանի վիճակը վատթարացել է

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հուլիսի 17-ին զինված հարձակման ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ծանր վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակը վատթարացել է: Այս մասին հայտնեցին Առողջապահության նախարարության լրատվական վարչությունից։ Այս մասին տեղեկացրել են առողջապահության նախարարությունից, գրում է Araratnews.am-ը

Նա գտնվում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում. վիրավորումից վնասվել են լյարդը, բարակ և հաստ աղիները, ստոծանին, թոքերը։

Չնայած որոշակի ժամանակի ընթացքում արձանագրվել էր դրական շարժընթաց, սակայն, պայմանավորված նրա վնասվածքների բնույթով և մեծ ծավալով` իրականություն են դարձել ակնկալվող բարդությունները։ Կազմակերպվել էր կոնսիլիում, ոստիկանն օգոստոսի 1-ին երրորդ անգամ վիրահատվել էր: Նրան կրկին միացրել էին արհեստական շնչառության սարքը: Հուլիսի 17-ից օգոստոսի 3-ի դրությամբ հիվանդանոցում է գտնվում 16 մարդ, որից 3-ը՝ ոստիկան:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: ՊՊԾ գունդը զավթաց պահելու ընթացքում 2 ոստիկան է զոհվել, վիրավորվել է զինված խմբի մի քանի անդամ: