3 օգոստոսի 2016 - 17:46 AMT
Ոստիկանության Էրեբունու և Բաղրամյանի բաժնի պետերն ազատվել են աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գևորգ Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանությունից:

«Հակոբյանի փոխարեն Էրեբունու բաժնի պետ է նշանակվել Գրիշա Ամիրխանյանը», - տեղեկացրել են ոստիկանությունում, գրում է Aysor.am-ը:

Ըստ ոստիկանապետի հրամանի, պաշտոնից ազատվել է նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ, գնդապետ Մ.Դավթյանը:

Երևանի մայրաքաղաքում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ամբողջ ընթացքում ընթանում էին ցույցեր, որոնք մի քանի անգամ բախումների վերաճեցին: Հուլիսի 29-ի երեկոյան ու լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով մարդիկ ցրել են ցույցը Սարի թաղում հատուկ միջոցների կիրառմամբ, որի ժամանակ տասնյակ մարդիկ տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել: Ցույց էր կազմակերպվել նաև Բաղրամյան պողոտայում, որտեղ բախումներ չեն եղել, սակայն քաղաքացի է ինքնահրկիզվել և մահացել հիվանդանոցում ավելի ուշ: