3 օգոստոսի 2016 - 23:55 AMT
«Սասնա ծռերից» մեկին բաց են թողել՝ քաղաքից չհեռանալու ստորագրությամբ

Հուլիսի 17-ին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Մելքոնյանին բաց են թողել:

Այդ մասին է հայտնել ֆեյսբուքյան իր էջում Ժիրայր Սեֆիլյանի եղբայր Թորոս Սեֆիլյանը: Նա հավելել է, որ Մելքոնյանին բաց են թողել քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:

Այլ մանրամասներ հայտնի չեն:

«Սասնա ծռերը» գրավել են ՊՊԾ գունդը հուլիսի 17-ին ու հանձնվել հուլիսի 31-ին: Մելքոնյանը՝ Ռուբեն Գրիգորյանի հետ մեկտեղ, դուրս էր բերվել գնդի տարածքից հուլիսի 31-ին մինչև խմբի հիմնական մասի հանձնվելը: