Reuters. Թուրքիան ԵՄ-ին կանդամակցի 2019 թվականից ոչ շուտ

PanARMENIAN.Net - Թուրքիան ԵՄ-ին կանդամակցի 2019 թվականից ոչ շուտ: Այդ մասին են վկայում «Ռոյթեր» գործակալության անցկացրած հարցման տվյալները: Գործակալությունը հարցում է անցկացրել 31 ֆինանսական եւ ակադեմիական կառույցներում: Հարցումը անց է կացվել մինչ Անկարայում բազմահազարանոց հանրահավաքի անցկացումը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին նախագահի պաշտոնում առաջադրելու դեմ: Ըստ հարցման, հարցման ենթարկվածների 25 տոկոսը համարում է, որ Եվրամիությունը կարող է ամբողջովին դադարեցնել այդ կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Նախկին հարցման ժամանակ նման կարծիք ունեին հարցվածների 35 տոկոսը: Եվս 25 տոկոսը համարում է, որ Թուրքիան ինքը կարող է դուրս գալ բանակցային գործընթացից, հաղորդում է «Թըրքիշ դեյլի նյուսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---