Գլխավոր դատախազը հրաժարական է տվել 4 օգոստոսի 2016 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել: Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական իր էջում հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը: «Տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է, և ինքն օգոստոսի 4-ին վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները», - գրել է Մելքոնյանը: Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հուլիսի 28-ին հայտարարել է, որԵրևանում ՊՊԾ գունդը զավթած զինված խմբի անդամները դեռ կարող են խուսափել քրեական պատասխանատվությունից երկու հիմնական հոդվածով: ՀՀ պետական գործիչ Գևորգ Կոստանյանը ՀՀ ԱԺ որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել 2013-ի հոկտեմբերի 1-ին: Իրավաբանական կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1999թ-ին: 2006թ-ին ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանում: 2004թ.-ից մինչ այժմ ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցիչ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: 2002թ. մինչ օրս դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: 2011-2013թ.՝ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 2008-2011թ.՝ Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ: 2006 - 2008թ.՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: 2006թ.՝ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական: 2003 - 2004թ.՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2001-2003թ.՝ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական: 1999 - 2001 թ.՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 1995-1999թ՝ ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |