Պավել Մանուկյանը «Սասնա ծռերից» դադարեցրել է հացադուլը 5 օգոստոսի 2016 - 10:56 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին տեղեկացրել է նրա կինը՝ Մարինե Մանուկյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հուլիսի 27-ին ոստիկանությունը հաղորդել է, որ հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես նաև Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը: Վերջիններս տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Մանուկյանին ու նրա որդուն՝ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել շենք-շինություններ զավթելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: Երկու ամսով կալանավորվել են՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Պավել Մանուկյանը, չընդունելով մեղադրանքները, հացադուլ էր հայտարարել։ Օգոստոսի 4-ին «Նոր Հայաստան» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից նամակ է ուղարկել «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավոր Պավել Մանուկյանին՝ խնդրելով նրան դադարեցնել հացադուլը: Օգոստոսի 4-ին հացադուլ է հայտարարել «Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանը, որը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Նա հորդորել է, որ իր հետ հանդիպում-առանձնազրույց ունենան կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը, գրում է Hetq.am-ը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |