Պուտին. ՌԴ-ն ղարաբաղյան հակամարտության լուծումներ չի պարտադրելու

Պուտին. ՌԴ-ն ղարաբաղյան հակամարտության լուծումներ չի պարտադրելու

PanARMENIAN.Net - ՌԴ-ն չի պատրաստվում Ադրբեջանին ու Հայաստանին պարտադրել ղարաբաղյան հակամարտության որևէ պատրաստի լուծում, սակայն պատրաստ է աջակցել կողմերի առաջարկած ցանկացած տարբերակին:

Այդ մասին է հայտարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Կողմերը պիտի ինքնուրույն պայմանավորվեն, առանց դրսից ճնշումների գտնեն փոխշահավետ լուծում: Դա մեր հստակ դիրքորոշումն է», - ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ըստ Պուտինի, փոխզիջումային տարբերակը նախատեսում է «տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև օպտիմալ հավասարակշռության ձեռքբերում»: ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան հասկանում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության ուսերին ընկած բեռի ողջ ծանրությունը:

«Վերջնական նպատակը պիտի լինի մի հանգուցալուծում, որում կողմերից ոչ մեկն իրեն պարտված չզգա, զիջումները փոխադարձ լինեն, իսկ օգուտները պարզ լինեն թե Հայաստանի, թե Ադրբեջանի հանրության համար: ՌԴ-, իր հերթին, պատրաստ է աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին, այլ միջնորդների հետ մեկտեղ կարգավորման երաշխավորը լինել», - ասել է նա:

Վլադիմիր Պուտինն օգոստոսի 8-ին այցելելու է Բաքու: Օգոստոսի 10-ին Մոսկվայում նա կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---